Մատչելիության հղումներ

Թուրք-իրանական սահմանին զինվոր է զոհվել


Թուրքական բանակի զինծառայող, արխիվ

Անկարան հայտարարել է, թե թուրքական բանակի մեկ զինվոր մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել Իրանի սահմանից արձակված կրակոցներից։

Պաշտպանության նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրությունը, սակայն, չի հստակեցնում՝ երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։ Նշվում է միայն, որ զինվորները հետախուզական ու վերահսկողական գործողություններ են իրականացրել սահմանամերձ լեռնապատ բնակավայրերից մեկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG