Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 711-ով, բուժվածներինը՝ 653-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 711-ով՝ հասնելով 21 հազար 717-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 653-ով և հասել 10 հազար 797-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 283 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 100 հազար 400-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամարդ), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 386-ի, կորոնավիրուսով վարակված ևս 130 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 404 մարդ:

XS
SM
MD
LG