Մատչելիության հղումներ

Թենիսիստ Նովակ Ջոկովիչի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է


Աշխարհի թիվ մեկ թենիսիստ Նովակ Ջոկովիչի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Այդ մասին անձամբ հայտնել է աշխարհի լավագույն թենիսիստը։

Այս շաբաթվա ընթացքում նա հայտնվել է խիստ քննդատությունների տակ Բելգրադում կազմակերպած թենիսի առաջնության համար։ Մրցումներում առողջապահական կանխարգելիչ միջոցառումները բավարար չեն պահպանվել, դրանից բացի խաղերից հետո կազմակերպվել էր բազմամարդ հյուրասիրություն։

Նովակ Ջոկովիչը հաճախ է քննադատվել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ իր ոչ ադեկվատ դիրքորոշման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG