Մատչելիության հղումներ

Մեքսիկայի հարավում առնվազն 15 մարդ է սպանվել դաժան հարձակումների հետևանքով


Մեքսիկա - Ոստիկանական ուժերը հատուկ գործողության ժամանակ, արխիվ
Մեքսիկա - Ոստիկանական ուժերը հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Մեքսիկայի հարավում, հարավամերիկյան բնիկների գյուղերի վրա կատարված հարձակումների հետևանքով առնվազն 15 մարդ է սպանվել, այդ թվում՝ 2 կին։

Միջադեպի պատճառը բնակիչների կողմից ճանապարհներին արգելափակոցներ դնելն էր։ Հողային տարաձայնությունները վերաճել են դաժանությունների՝ հարձակվողները զոհերից մի քանիսին խոշտանգել ու կենդանի այրել են։

Այս շրջաններում հողային, տարածքային, սեփականության իրավունքների, շինարարական ծրագրեր իրականացնելու հետ կապված անհամաձայնություններ ու վիճաբանություններ կան, բայց այս միջադեպը վերջին տարիների ընթացքում ամենադաժանն էր։ Հարձակումները սկսվել են կիրակի ուշ երեկոյան ու շարունակվել երկուշաբթի։

Բռնություններին վերջ տալու համար անվտանգության ուժեր են կենտրոնացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG