Մատչելիության հղումներ

Covid-19. Մի խումբ համաշխարհային աստղեր Բրյուսելում կմասնակցեն բարեգործական համերգի


Մի խումբ համաշխարհային աստղեր՝ այդ թվում Ջասթին Բիբերը, Շակիրան, «Քոլդփլեյ» խումբը հունիսի 27-ին Բրյուսելում կմասնակցեն բարեգործական համերգին, որն անմիջապես կհաջորդի կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցների հանգանակությանը:

Միջազգային դոնորների մասնակցությամբ համաժողովը կանցնի Եվրամիության գործադիր մարմնի և Global Citizen հանրային շարժման հովանու ներքո:

Ավելի վաղ Եվրամիությունն արդեն մոտ 9,5 միլիարդ եվրո է հանգանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ու դեղամիջոց ստեղծելու համար: Հանգանակությանը մասնակցել են տասնյակ երկրների կառավարություններ, բարեգործական հիմնադրամներ ու գործարարներ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, թե իր նպատակն է ոչ միայն նպաստել դեղամիջոցների մշակմանը, այլև երաշխավորել, որ դրանք հասանելի դառնան բոլորին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG