Մատչելիության հղումներ

«Քլունիի արդարության հիմնադրամ»-ը կհետևի ռուսաստանցի լրագրող Պրոկոպևայի դեմ դատական գործընթացին


Լրագրող Սվետլանա Պրոկոպևայի գործի քննությունը, 20-ը ապրիլի, 2020թ.
Լրագրող Սվետլանա Պրոկոպևայի գործի քննությունը, 20-ը ապրիլի, 2020թ.

«Քլունիի արդարության հիմնադրամ» (CFJ) իրավապաշտպան կազմակերպությունը հետևելու է «ահաբեկչությունը արդարացնելու» մեջ մեղադրվող ռուսաստանցի լրագրող Սվետլանա Պրոկոպևայի դեմ դատական աղմկահարույց գործընթացին՝ դրա օրինականությունը վերլուծելու նպատակով: Այս մասին հայտարարել է լրագրողի փաստաբան Տատյանա Մարտինենկոն։

Պրոկոպևան, ով որպես լրագրող համագործակցել է նաև «Ազատության» ռուսական ծառայության հետ, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2018 թվականին՝ «Պսկովի Էխո Մոսկվայի» ռադիոկայանի եթերում հնչեցրած վերլուծությունից հետո, որը վերաբերում էր Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շենքի դիմաց տեղի ունեցած հարձակմանը: Լրագրողը, մասնավորապես, կարծիք էր հայտնել, թե պետությունն «ինքն է դաստիարակել» մի սերունդ, որը պայքարում է իր դեմ:

«Քլունիի արդարության հիմնադրամը» հոլիվուդյան հայտնի դերաասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ լիբանանցի հայտնի փաստաբան Ամալ Քլունիի կողմից ստեղծված հասարակական կազմակերպություն է, որը պայքարում է տարբեր երկրներում արդարադատության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG