Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի, վստահեցնում է Կրեմլի խոսնակը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Մեդվեդևը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Մեդվեդևը, արխիվ

Ռուսաստանը հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կրեմլի ղեկավարի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները:

«Ոչ, Ռուսաստանն իր հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի», - մասնավորապես ասել է Կրեմլի խոսնակը:

Կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Ռոսիա. Կրեմլ. Պուտին» ֆիլմում Պուտինը հայտարարում է, որ Խորհրդային Միության ստեղծման ժամանակ դրա կազմի մեջ մտնող որոշ հանրապետություններ «ստացել են հսկայական քանակի ռուսաստանյան տարածքներ» և «ավանդաբար ռուսաստանյան պատմական տարածքներ»։ Կրեմլի ղեկավարի կարծիքով, այդ պետությունները պետք է ԽՍՀՄ-ից դուրս գային այնպես, ինչպես եկել էին, «այլ ոչ թե իրենց հետ տանեին ռուս ժողովրդի նվերները»։ Պուտինը չի հստակեցրել, թե հատկապես որ հանրապետությունները և որ տարածքները նկատի ունի, միայն նշել է, որ «Խորհրդային Միության ստեղծման պայմանագրում գրված էր դուրս գալու իրավունքը, սակայն գործընթացի մասին գրված չէր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG