Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել ՀՀ իշխանությունների առաջադրած երեք հարցի առնչությամբ


Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել Հայաստանի իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արդարադատության նախարարությունը:

Նախարարությունը մայիսի 13-ին հայտարարել էր, որ Վենետիկի հանձնաժողովին առաջադրել է երեք իրավական հարց, որոնք վերաբերում են՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։

«Հրապարակվել է Հանձնաժողովի կարծիքը, որը դրական է արձագանքել իշխանությունների առաջարկությանը», - տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը՝ մանրամասներ փոխանցելով:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG