Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 320-ով, բուժվածներինը՝ 129-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք


Բուժաշխատող «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, հունիս, 2020թ.

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 320-ով՝ հասնելով 20 հազար 588-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 129-ով և հասել 9 հազար 131-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1089 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 96 հազար 834-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 360-ի, կորոնավիրուսով վարակված ևս 117 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 980 մարդ:

XS
SM
MD
LG