Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը ևս Մոսկվա չի մեկնի՝ Հաղթանակի շքերթին


Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ չի կարող հաջորդ շաբաթ մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու, քանի որ պատրաստվում է տոնել իր ծննդյան տարեդարձը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս այս մասին տեղեկացրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Թեև Բերդիմուհամեդովի ծննդյան օրը շքերթից մի քանի օր հետո է՝ հունիսի 29-ին, սակայն, պաշոտնյաները պնդում են՝ վերադարձից հետո, ըստ երկրում հաստատված հակահամաճարակային կանոնների, նախագահը պետք է երկու շաբաթով մեկուսանա, ինչը նրան կզրկի սեփական տոնը ավանդույթների համաձայն՝ «ժողովրդի ու հարազատների հետ նշելու հնարավորությունից»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը, իսկ հետո՝ Հայաստանի վարչապետն էին չեղարկել այցերը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

XS
SM
MD
LG