Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ևս կես տարով կերկարաձգի Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները


Եվրամիության առցանց գագաթնաժողովը, Բրյուսել, 19 հունիսի, 2020թ.
Եվրամիության առցանց գագաթնաժողովը, Բրյուսել, 19 հունիսի, 2020թ.

Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ռուսաստանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները:

Այսօր առցանց կազմակերպված գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գործընկերներին ասել են, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի կատարման գործում առաջընթաց չկա:

Եվրամիությունը պատժամիջոցները սահմանել է 2014 թվականին՝ Մոսկվայի կողմից Ղրիմը զավթելու և Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին սատարելու կապակցությամբ:

Ուկրաինայի արևելքում ռազմական բախումների ընթացում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: 2014 թվականից սկսած Եվրամիությունն ամեն անգամ կես տարով երկարաձգում է պատժամիջոցները:

Դրանք հերթական անգամ երկարաձգելու պաշտոնական որոշումն առաջիկա շաբաթներին կընդունեն Եվրամիության դեսպանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG