Մատչելիության հղումներ

ԵՄ-ն քննարկում է համավարակից տուժած տնտեսությանը 750 միլիարդ եվրո հատկացնելու առաջարկը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բեռլին, 10 հունիսի, 2020թ.

Եվրոպական միության (ԵՄ) լիդերները տեսակապով քննարկում են կորոնավիրուսից տուժած տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունը:

Առցանց գագաթնաժողովին մասնակցում են Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարները:

Օրակարգում 2021-27 թվականների ավելի քան 1 տրիլիոն եվրոյի բյուջեն հաստատելու և տնտեսական վերականգնման 750 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցերն են:

Վերականգնման հիմնադրամի միջոցները դրամաշնորհի կամ էժան վարկերի եղանակով նախևառաջ պետք է տրվեն կորոնավիրուսից առավել տուժած երկրներին՝ մասնավորապես, Իտալիային և Իսպանիային, սակայն հիմնադրամի միջոցների տնօրինման շուրջ առկա են տարաձայնություններ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ է բազմամյա բյուջե և վերականգնման հիմնադրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG