Միացյալ Նահանգներում 84 տարեկանում վախճանվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Նիկիտա Խրուշչևի որդին՝ Բրաունի համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Խրուշչևը: Այդ մասին հաղորդել է Խրուշչևի ծոռնուհին՝ Նինա Խրուշչևան:
Սերգեյ Խրուշչևն ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը և աշխատել է հրթիռաշինական կենտրոնում, վաստակել է բազմաթիվ մեդալներ և շքանշաններ, այդ թվում՝ Աշխատանքի հերոսի մեդալ և Լենինի շքանշան:
Նախքան 1991 թվականին Ռուսաստանից հեռանալը Խրուշչևը դասավանդել է ռուսաստանյան ամենահին և խոշոր տեխնոլոգիական հաստատությունում՝ Բաումանի անվան ճարտարագիտական համալսարանում:
Խրուշչևը 1999 թվականին ամերիկյան քաղաքացիություն է ստացել, նա միշտ ընդգծել է, որ հայրենիքից փախուստի չի դիմել, քանի որ Ամերիկան և Ռուսաստանն այլևս հակառակորդներ չեն:
Բրաունի համալսարանում Սերգեյ Խրուշչևը դասավանդել է քաղաքագիտություն և արդիական պատմություն:
Նրա ավագ եղբայրը՝ Լեոնիդ Խրուշչևը 25 տարեկանում զոհվել է Երկրորդ աշխարհամարտում: