Մատչելիության հղումներ

Չիլիում 5 տարվա ազատազրկում կարանտինը խախտելու համար


Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան և արտգործնախարար Տեոդորո Ռիբերան, արխիվ
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան և արտգործնախարար Տեոդորո Ռիբերան, արխիվ

Չիլիում կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված կարանտինի ռեժիմը խախտելու համար անձը կարող է դատապարտվել ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկման: Այդ մասին հայտնել է նախագահ Սեբաստիան Պիներան:

«Այս օրինագծի նպատակն է խստացնել տուգանքը նրանց համար, ովքեր անտեսում են կարանտինը և առողջությունը պահպանելու կանոնները: Նախատեսվում են խիստ պատիժներ, ուզում եմ հստակ և բարձրաձայն ասել՝ բնակիչները չունեն կարանտինը խախտելու և իրենց անպատասխանատվության ու եսասիրության արդյունքում ուրիշների կյանքը վտանգելու իրավունք», - ասել է Չիլիի նախագահը:

Մայրաքաղաք Սանտյագոյում զինվորները պարեկություն են իրականացնում: Ազատազրկումից զատ՝ կարանտինը խախտելու համար Չիլիում անձը կարող է տուգանվել մինչև 12,5 հազար դոլարին համարժեք գումարով:

Չիլիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 225 հազարի, մահացել է ավելի քան 2 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG