Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 8,5 միլիոնին, մահացել է 453 հազար, բուժվել՝ 4,2 միլիոն մարդ


Չինաստան - Կորոնավիրուսի թեստավորում անցնելու հերթ Պեկինում, 17-ը հունիսի, 2020թ.
Չինաստան - Կորոնավիրուսի թեստավորում անցնելու հերթ Պեկինում, 17-ը հունիսի, 2020թ.

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 8,5 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 453 հազարը, ապաքինվել է շուրջ 4,2 միլիոն մարդ:

Վարակվածների և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, երկրորդը Բրազիլիան է:

Ռուսաստանը վարակվածների թվով երրորդ տեղում է, այնտեղ արդեն երկու օր անընդմեջ COVID-19-ի նոր դեպքերը չեն անցնում 8 հազարից: Սակայն «Ռոսզդրավնադզոր»-ը՝ առողջապահության ոլորտը վերահսկող գործակալությունը, խոստովանել է, որ Ռուսաստանում գրեթե 500 բժիշկ է մահացել կորոնավիրուսից: Երեկ բուժաշխատողների անվտանգության հարցերով օնլայն խորհրդաժողովում այդ մասին ասել է «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան, այնուհետև, սակայն, տվյալները «ոչ պաշտոնական» են ճանաչվել, և նույն կառույցի մամուլի բաժնից վստահեցրել են, թե խոսքը համացանցում շրջանառվող թվի մասին էր: «Հիշատակի ցուցակում», այդուհանդերձ, որը մահացած ռուսաստանցի բժիշկների հարազատներն են վարում, այժմ 444 անուն կա:

Չինաստանում էլ վարակի նոր ալիք է սկսվում: Մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 158 մարդ, բոլորն էլ այս կամ այն ձևով կապ ունեն Սինֆադի մեծածախ շուկայի աշխատակիցների հետ: Այդ պատճառով իշխանությունները չեղյալ են հայտարարում թռիչքները և վերադառնում տեղաշարժի արգելքներին:

XS
SM
MD
LG