Մատչելիության հղումներ

Ճապոնիայի նախկին արդարադատության նախարարը ձերբակալվել է ընտրակաշառք բաժանելու համար


Արխիվային լուսանկար

Այսօր Տոկիոյում ձերբակալվել են Ճապոնիայի արդարադատության նախկին նախարար Կացույուկի Կավային և խորհրդարանի պատգամավոր հանդիսացող նրա կինը։

Ճապոնական դատախազությունը ամուսնական զույգին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու համար։ Ճապոնացի իրավապահների պնդմամբ՝ մեղադրյալները Ճապոնիայի վերին պալատի ընտրությունների ընթացքում թվով 96 ընտրողների ընդհանուր առմամբ 200 հազար դոլար կաշառք են տվել՝ նախարարի կնոջը պատգամավորական մանդատ ապահովելով։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր պաշտոնապես ներողություն է խնդրել իր կուսակիցների նման պահվածքի համար։

«Ես պատասխանատվության մեծ չափաբաժին ունեմ, քանի որ ես եմ ժամանակին Կավայիին նշանակել արդարադատության նախարարի պաշտոնում», - հայտարարել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG