Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը լքում է պաշտոնը


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը, արխիվ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը լքում է պաշտոնը։ Այդ մասին Ֆլայը տեղեկացրել է անցած գիշեր ռադիոկայանի աշխատակիցներին ուղարկված հատուկ նամակով։

Ռադիոկայանի նախագահի խոսքով՝ իր պաշտոնանկության մասին որոշումը կայացրել է արտերկրում ամերիկյան հեռարձակումները համակարգող կառույցի՝ Գլոբալ մեդիաների գործակալության (USAGM) ղեկավար Մայքլ Փեքը։

«Ես տխրությամբ եմ լքում այս պաշտոնը։ Շուրջ մեկ տարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ղեկավարելն ինձ համար մեծ պատիվ էր» - գրել է Ֆլայը։

AP գործակալության տեղեկություններով՝ Ջեյմի Ֆլայից բացի պաշտոնանկ են արվել նաև Գլոբալ մեդիաների ամերիկյան գործակալության կազմում գործող մի շարք այլ ստորաբաժանումների՝ մասնավորաբար «Ազատ Ասիա» ռադիոկայանի, Մերձավորարևելյան հեռարձակող ցանցի և Կուբայում իրականացվող հեռարձակումների գրասենյակի ղեկավարները։

Ավելի վաղ իրենց պաշտոնները լքելու մասին էին հայտարարել նաև «Ամերիկայի ձայնի» տնօրենն ու փոխտնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG