Մատչելիության հղումներ

Չին-հնդկական սահմանի Հիմալայների հատվածում իրադրությունն աստիճանաբար կայունանում է


Հնդկաստանի սահմանապահները Չինաստանի հետ սահմանին, 17-ը հունիսի, 2020թ.

Շաբաթասկզբին տեղի ունեցած ընդհարումներից հետո իրավիճակը չին-հնդկական սահմանի Հիմալայներում գտնվող հատվածում աստիճանաբար կայունանում է։

Նախօրեին երկու երկրների արտաքին գործերի նախարարները հեռախոսային բանակցություններ են անցկացրել՝ պայմանավորվելով ջանքեր գործադրել Լադակխ շրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Չինաստանի և Հնդկաստանի սահմանի չդեմարկացված հատվածում սահմանապահների միջև քարերի և փայտերի օգտագործմամբ բախումները սկիզբ էին առել երկուշաբթի օրը: Դրանց հետևանքով առնվազն 20 հնդիկ զինծառայող է զոհվել։ Հնդկական մի շարք աղբյուրների տեղեկություններով` զոհեր կան նաև չինացի զինծառայողների շրջանում։

«Որքան էլ մենք տարակարծություններ ունենանք [հարևանների հետ], դրանք չպետք է վեճերի վերածվեն։ Մենք երբեք որևէ մեկին չենք սադրում, սակայն պատրաստ ենք դիմակայել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վտանգող ցանկացած մարտահրավերին», - հատուկ հեռուստաուղերձով դիմելով երկրի բնակչությանը ՝հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG