Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպան․ Լուկաշենկոն ընդունել է Պուտինի հրավերը


Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Բելառուսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը հայտարարել է, թե Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերը և համաձայնել հունիսի 24-ին մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյա հաղթանակին նվիրված շքերթին։

«Մենք շնորհակալ ենք Բելառուսի առաջնորդին այդ որոշման համար, դա ի ցույց է դնում խորհրդային ժողովրդի, Հայրենական մեծ պատերազմի հարցում մեր երկու՝ եղբայրական պետությունների միասնական դիրքորոշումը», - ասել է ռուս դիվանագետը։

Լուկաշենկոն, ինչպես նաև նրա աշխատակազմը, սակայն, այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։ Երեկ, անդրադառնալով այս հարցին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Բելառուսից ներկայացուցիչ կլինի, սակայն, իր մասնակցության մասին չէր խոսել։

Մինսկը սեփական շքերթն անցկացրել էր մայիսի 9-ին, որին, սակայն, այլ երկրների առաջնորդներից որևէ մեկը չէր մասնակցել, Ռուսաստանի Պետդումայի որոշ պատգամավորներ էլ «հանցագործություն էին որակել նման միջոցառման անցկացումը կորոնավիրուսի պայմաններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG