Հռոմում մի քանի ժամից կանցկացվի Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Փակ մարզադաշտում՝ առանց երկրպագուների կմրցեն «Նապոլին» ու «Յուվենտուսը»:
«Մի քանի ամիս առաջ դեռ որևէ մեկը չէր հավատա, որ մեր երկրում երբևէ մրցաշարի եզրափակիչը կանցներ դատարկ ստադիոնում, բայց ստիպված ենք գնալ դրան», - ասում է երկրպագուներից Ջիաննի Դիննին, խոստովանելով՝ մինչև վերջերս չէր բացառվում, որ հանդիպումը, հնարավոր է՝ ընդհանրապես չկայանա, - «շնորհակալ ենք գոնե այս հնարավորության համար»:
Այս մրցաշարի ավարտից երկու օր անց՝ առաջիկա շաբաթ օրն էլ կվերսկսվեն իտալական Սերիա Ա-ի խաղերը, որոնք ընդհատվել էին երեք ամիս առաջ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։