Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն հերքում է Ղափանլու գյուղի ուղղությամբ կրակ բացելու մասին ադրբեջանական կայքի հրապարակումը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը, Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը, Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական Ordu.az կայքէջի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG