Մատչելիության հղումներ

Անկարան 29 մլն դոլար է տրամադրում Բաքվին՝ ռազմարդյունաբերական արտադրանք գնելու համար


Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը, արխիվ
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը, արխիվ

Անկարան 29 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրում Բաքվին՝ ռազմարդյունաբերական արտադրանք գնելու համար, ըստ «Ինտեֆաքս»-ի, ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրել էր, թե Բաքուն պատրաստվում է Թուրքիայից ձեռք բերել ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ «Մենք քննարկում ենք ոչ միայն գնման, այլև՝ այս ոլորտում համատեղ արտադրություն սկսելու հարցը», - ասել է Ադրբեջանի դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG