Մատչելիության հղումներ

Կրեմլում նոր` ախտահանիչ թունելներ են տեղադրվել


Կրեմլում, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի՝ Նովո-Օգարևոյի նստավայրում հատուկ՝ ախտահանիչ թունելներ են տեղադրվել։ Տեղեկությունը հաստատել է նաև նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` չհերքելով, որ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև նրա վարչակազմի հետ հանդիպելուց առաջ այցելուները պարտավոր են անցնել այդ «միջանցքով»։

Պենզայում նախագծված նորամուծությունը, ըստ հեղինակների, հնարավորություն է տալիս ախտահանել հագուստն ու մաշկը վայրկյանների ընթացքում։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո Ռուսաստանի նախագահն անցել էր հիմնականում հեռավար աշխատանքի, խոսնակն էլ նշել էր, որ աշխատակազմի անդամները, ինչպես նաև հյուրերը, Պուտինի հետ հանդիպումներից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնում։

XS
SM
MD
LG