Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն օգնում է Հնդկաստանին` հաղթահարելու կորոնավիրուսի համավարակը


Միացյալ Նահանգները թոքերի արհեստական շնչառության 100 սարք է նվիրել Հնդկաստանին, որտեղ յուրաքանչյուր օր կորոնավիրուսի հազարավոր նոր դեպքեր են հաստատվում։

Դեռ անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վենտիլյատորներ նվիրաբերել անտեսանելի թշնամուն հաղթելու համար։

Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Քենեթ Ջասթերը ամերիկյան Զարգացման գործակալության կողմից Դելիում փոխանցել է արհեստական շնչառության սարքերի առաջին խմբաքանակը։ «Կենսական կարևոր այս ռեսուրսը կարող է կյանքեր փրկել»,- ասել է դեսպանը։

Հնդկաստանում այսօրվա դրությամբ 340 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Վարակվածների թվով սա չորրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից, Բրազիլիայից ու Ռուսաստանից հետո։ Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 10 հազարի, բուժվել է ավելի քան 180 հազար հիվանդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG