Մատչելիության հղումներ

Թրամփը նախատեսում է 10 հազարով կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախումբը


Նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի քանակը՝ Բեռլինին մեղադրելով ՆԱՏՕ-ին անհրաժեշտ չափի ֆինանսական հատկացումներ չկատարելու մեջ:

Թրամփը մտադիր է ամերիկյան 35 հազարանոց զորախումը 10 հազարով կրճատել, այն հասցնելով 25 հազարի։

Նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հատկացումները ավելացնելու հարցը։ Ըստ պայմանավորվածության՝ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ իր համախառն ներքին արդյունքի երկու տոկոսը պետք է հատկացնի ռազմական ծախսերին։

Թրամփը երեկ ասել է, թե 2019-ին շատերն են ավելացրել ՆԱՏՕ-ին հատկացվող գումարների չափը, սակայն մի քանի երկիր, այդ թվում Գերմանիան, շարունակում են քիչ վճարել։ Գերմանիան ՆԱՏՕ-ին հատկացնում է իր ՀՆԱ-ի մեկ տոկոսը։

ԱՄՆ-ի կոնգրեսում Թրամփի կուսակցության անդամ որոշ հանրապետականներ քննադատել են նախագահի որոշումը, գտնելով, որ Գերմանիայում ամերիկյան զորքերի կրճատումը նվեր կլինի Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG