Հյուսիսային ծովում կործանվել է ամերիկյան F-15C ռազմական օդանավը, որում գտնվող միակ օդաչուի ճակատագիրն անհայտ է:
Օդանավը Մեծ Բրիտանիայի արևելյան շրջանում՝ Լեյքենհիթի ռազմաբազայի տարածքում էր փորձնական թռիչք իրականացնելու նպատակով, աղետի պատճառների մասին չի հաղորդվում:
Լեյքենհիթի ռազմակայանը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամեծ ներկայությունն է Մեծ Բրիտանիայում և բացառապես F-15-ի կայանատեղին Եվրոպայում: Այստեղ տեղակայված է ավելի քան 4 հազար ամերիկացի զինծառայող: