Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն 16 տարվա ազատազրկման է դատապարտել


Ռուսաստան - ԱՄՆ քաղաքացի Փոլ Վիլանը Մոսկվայի դատարանում, 15-ը հունիսի, 2020թ.

Մոսկվայի քաղաքային դատարանը Միացյալ Նահանգների քաղաքացի Փոլ Ուիլանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղավոր ճանաչելով նրան Ռուսաստանի դեմ լրտեսության մեջ: Ուիլանը դատավճիռը որակել է քաղաքական և հայտարարել, որ կբողոքարկի այն:

Նախկին ծովային հետևակայինը ձերբակալվել էր մոսկովյան հյուրանոցներից մեկում 2018 թվականի դեկտեմբերին: Ձերբակալության պահին նրա մոտից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով կրիչ էր առգրավվել:

Ինքը Ուիլանը կտրականապես հերքում է ներկայացվող մեղադրանքները` կատարվածն անվանելով «սադրանք և աբսուրդային քաղաքական առևանգում»:

Ամերիկյան քաղաքացիությունից բացի, Ուիլանը նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Իռլանդիայի անձնագրեր ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG