Մատչելիության հղումներ

Ֆրանսիայից բժիշկներ են ժամանել Հայաստան և աշխատանքի անցել երեք հիվանդանոցներում


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Ֆրանսիայից երեկ բժիշկներ են ժամանել Հայաստան, նրանք արդեն անցել են աշխատանքի երեք բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում, հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու մեր համար», - գրում է Թորոսյանը Ֆեյսբուքում:

Ուրբաթ օրը նախարարը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու նպատակով հատուկ չվերթով Ֆրանսիայից 10 բժիշկ է ժամանելու Երևան, հավանաբար այս շաբաթ նաև Լիտվայից բժիշկների և փորձագետների խումբ կժամանի, Ռուսաստանից մոտ 50 բժիշկ ևս ցանկացել է գալ և աշխատել այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG