Մատչելիության հղումներ

«Բելգազպրոմբանկ»-ի գործով 20 մլն դոլարի արվեստի գործեր են առգրավվել, բանկում ժամանակավոր կառավարում է մտցվում


Բելառուս - «Բելգազպրոմբանկ»-ի գրասենյակը Մինսկում, արխիվ

Բելառուսի իրավապահները «Բելգազպրոմբանկ»-ի գործով առգրավել են 20 միլիոն դոլար արժողությամբ արվեստի գործեր: Խոսքը 150 նկարների մասին է, որոնք հայտնաբերվել են փողերի լվացման և հարկերից խուսափելու քրեական գործի շրջանակում իրականացված խուզարկությունների ընթացքում:

Այս իրադարձությանը հաջորդել է երկրի Ազգային բանկի որոշումը՝ հունիս 15-ից «Բելգազպրոմբանկ»-ում ժամանակավոր կառավարում մտցնելու մասին:

«Բելգազպրոմբանկ»-ը՝ ռուսաստանյան «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունը, ղեկավարում է Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Վիկտոր Բաբարիկոն։

Անցած շաբաթ «Բելգազպրոմբանկ»-ի 15 գործող և նախկին աշխատակիցներ ձերբակալվել են ֆինանսական մեքենայությունների գործով: Բելառուսի պետական վերահսկողական հանձնաժողովը պնդում է, որ առկա են «համոզիչ ապացույցներ» նաև Բաբարիկոյի հանցակցության վերաբերյալ, ով բանկը ղեկավարում է վերջին 20 տարվա ընթացքում:

Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսված են օգոստոսի 9-ին: Լուկաշենկոն, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից ի վեր, առաջադրվում է վեցերորդ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG