Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ծայրահեղականների հարձակումների զոհ է դարձել 17 հոգի


Նախօրեին Աֆղանստանում ծայրահեղականների հարձակումների զոհ է դարձել 17 հոգի, առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:

Երկրի արևելքում գտնվող Աֆղանստանի Հոսթ նահանգում զինված հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, մեկ այլ բնակավայրում՝ Լոհար Նահանգում, ծայրահեղականները ներխուժել են բնակարան և սպանել կնոջ ու նրա երեք դստրերին: Բադաշխան նահանգում նույն օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել են չորս ոստիկաններ, Թահար նահանգում զինված հարձակման զոհ է դարձել հոգևորական:

Վերջին շաբաթներին Աֆղանստանում զինված հարձակումները վերսկսել են նոր թափով, զուգահեռաբար լուրեր են շրջանառվում, որ կառավարության և թալիբանների ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում երկարաժամկետ հրադադար հաստատելու շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG