Մատչելիության հղումներ

Վրաստանում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ դեպք


Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ դեպք, վարակի աղբյուրները, սակայն, հայտնի չեն: Այս մասին հայտնում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզգուբայան:

Փետրվարի 26-ից մինչ հունիսի 13-ը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 351 դեպք: Ըստ երկրի պաշտոնական աղբյուրների, ներկայում Վրաստանում կորոնավիրուսից բուժվում է 136 մարդ, վարակի հետևանքով մահացել է 13 մարդ, հաղորդվում է, որ 3026 հոգի մեկուսացված է, 297 հոգի՝ բժիշկների հսկողության տակ:

Ադրբեջանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 9 հազար 218-ի, վերջին օրերին, ըստ պաշտոնական վիճակագրության, նոր վարակակիրների թիվը 200-ից ավել է, մահացել է 113 մարդ: Իշխանությունները որոշել են թեթև ախտանիշներ ունեցող վարակակիրների այլևս չհոսպիտալացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG