Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը»։

«Լիահույս եմ, որ պատմական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ունեցող և ապագային միտված նոր ծրագրերով:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն», - նաև ասված է վարչապետի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG