Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 7 միլիոն 700 հազարի


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 7 միլիոն 700 հազարի, մահացել է 430 հազար մարդ:

Հիվանդացության և մահվան ցուցանիշներով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, այստեղ վարակակիրների թիվը 2 միլիոն 117 հազար է, վարակի պատճառով մինչ օրս զոհվել է շուրջ 117 հազար մարդ։

Համաճարակային իրավիճակը կտրուկ սրվել է Թեքսաս նահանգում, որտեղ արդեն երրորդ օրն է ավելի քան 2 հազար մարդ է հոսպիտալացվում կորոնավիրուսի վարակով:

Վարակակիրների և զոհերի թվով Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան, այստեղ միայն վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 909 մարդ: Այսպիսով երկրում մահվան դեպքերի թիվը հասել է 41 հազար 828-ի, վարակված է շուրջ 830 հազարը։

Ռուսաստանում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է ևս 8 հազար 987 նոր դեպք՝ հիվանդացության ցուցանիշը հասցնելով 511 հազարի, մահացել է 183 հոգի։ Համաճարակը մինչ օրս Ռուսաստանում խլել է 6 հազար 715 մարդու կյանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG