Մատչելիության հղումներ

«Ջորջ Ֆլոյդի սպանությունը կգործի այնպիսի ազդեցություն, ինչպիսին Մարտին Լյութեր Քինգինը»


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Ֆիլադելֆիա, 2 հունիսի, 2020թ.

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Ֆիլադելֆիայում ասել է, թե սպիտակամորթ ոստիկանների կողմից սևամորթ կասկածյալ Ջորջ Ֆլոյդի սպանությունը երկրի վրա կգործի այնպիսի ազդեցություն, ինչպիսին ժամանակին գործել է սևամորթների իրավունքների պաշտպան և հասարակական գործիչ, դոկտոր Մարտին Լյութեր Քինգի սպանությունը:

Բայդենը կարճատև այցով է մեկնել Ֆիլադելֆիա, որտեղ մասնակցել է քաղաքական թեմաներով կլոր սեղանին:

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո Բայդենը մի քանի անգամ է լքել Դելավերի նահանգում գտնվող իր տունը, բայց Ֆիլադելֆիայից հեռու որևէ տեղ չի մեկնել:

Դեմոկրատական Բայդենը մտադիր է նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում մարտահրավեր նետել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին:

XS
SM
MD
LG