Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել


Ֆրանսիացի ոստիկանները Փարիզի կենտրոնական պողոտայում՝ Շանզ Էլիզեում, բողոքի ցույց են անցկացրել «Չկա ոստիկան, չկա խաղաղություն» կարգախոսով:

Ոստիկանները քննադատել են Ներքին գործերի նախարարության որոշումը, ըստ որի կասկածյալներին բերման ենթարկելու ընթացքում այլևս չեն կարող կիրառել «հեղձուցիչ տեխնիկա»: Խոսքը կասկածյալի կոկորդը սեղմելու մասին է:

Ոստիկաններն ասում են, թե իշխանությունն իրենց դարձնում է քավության նոխազ և զրկում է հանցագործի դեմ արդյունավետ հնարք օգտագործելու իրավունքից, ինչը կարող է խոցելի դարձնել հենց իրավապահին:

«Հատկապես վդրովվեցնում է այն, որ աշխարհում ամենից շատ Ֆրանսիայի ոստիկանությունն է վերահսկվում, և եթե մեկը շեղվում է, իսկ դա չափազանց հազվադեպ է լինում, դու չպետք է պիտակավորես և պատժես բոլորին։ Չի կարելի ձեռքերը մաքրել ոստիկանների հաշվին, կառավարությունը և նախագահը չունեն իրենց սխալնելը խոստովանելու խիզախություն»,- ասել է Ֆրանսիայի ոստիկանության միության գլխավոր քարտուղար Ֆաբիեն Վանեմելրիկը:

Ֆրանսիայում հեղձուցիչ տեխնիկան արգելելու որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ Մինեապոլիսում այդ տեխնիկայի կիրառումից մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG