Մատչելիության հղումներ

Վրաստանում ՆԱՏՕ-ի աջակցությամբ կստեղծեն կիբերանվտանգության կենտրոն


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանում ՆԱՏՕ-ի աջակցությամբ կստեղծվի կիբերանվտանգության կենտրոն: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք կիբերանվտանգության և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցերում սերտորեն համագործակցում ենք Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ: Արդեն կա համաձայնություն կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու մասին», - ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, այս ասպարեզում Վրաստանը համագործակցում է նաև կիբերանվտանգության բնագավառում ամերիկյան առաջատար ընկերությունների հետ:

Ղարիբաշվիլին ասել է, որ կիբերանվտանգությունը հրատապ հարց է ոչ միայն Վրաստանի, այլև զարգացած երկրների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG