Լոնդոնում պատնեշներով փակել են տասնյակ արձաններ, որոնք կարող են դառնալ ռասայական խտրականության դեմ բողոքող ակտիվիստների թիրախը:
Երեկ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել ցույցեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն նաև այսօր:
Պաշտպանության տակ վերցված արձաններից մեկը հանգուցյալ վարչապետ Ուինսթոն Չերչիլինն է, ակտիվիստներն արձանի վրա վերջերս գրել են «Չերչիլը ռասիստ է»:
Բացի այդ, Բրիտանիայում ապամոնտաժել են, պատվանդաններից ցած են գցել և նույնիսկ գետն են նետել կայսերական դարաշրջանի պատմական գործիչներից մի քանիսի արձանները:
Ակտիվիստների պնդմամբ, այդ պատմական գործիչները ռասայական խտրականության քաղաքականություն են վարել և անմիջականորեն զբաղվել են ստրկավաճառությամբ:
Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում բողոքի ակցիաները սկսվել են Ամերիկայում Ֆլոյդի սպանությունից հետո: