Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են և ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։
Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը»,- ասված է ուղերձում: