Մատչելիության հղումներ

Սլովակիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ներառյալ հարձակվողը


Սլովակ ոստիկան, արխիվ
Սլովակ ոստիկան, արխիվ

Սլովակիայի ոստիկանությունը այսօր հայտնել է, որ դպրոցի վրա հարձակված անձը չեզոքացվել է։ Ոստիկանների կրակոցներից նա սպանվել է, երբ մի քանի մարդու դանակահարելուց հետո դիմել էր փախուստի։

Սլովակիայի ոստիկանապետ Միլան Լուչանսկին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրատիսլավայից 220 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վրուտկի քաղաքում։ Հարձակվողը դպրոցի նախկին աշակերտ էր։ Նա կոտրել էր ապակյա դուռը և ներս ներխուժել։ Հարձակվողին փորձել են կանգնեցնել, բայց նրա դանակի հարվածներից դպրոցի փոխտնօրենը սպանվել է, ևս հինգ հոգի, այդ թվում՝ երկու երեխա վիրավորվել են։

Սլովակիայում կորոնավիրուսի համավարակը զսպող սահմանափակումները թուլացնելուց հետո դպրոցները վերաբացվել էին հունիսի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG