Մատչելիության հղումներ

«ՄԱԳԱՂԱԹ» հրատարակչության տնօրեն. Նորմալ հունով շարունակում ենք աշխատել


Գաղտնիք չէ, որ ի տարբերություն խորհրդային տարիների, երբ կային ընդամենը մի քանի պետական հրատարակչություններ, անկախության տարիներին ձևավորվեց հրատարակչական մեծ ցանց, որը հնարավորություն տվեց տարեկան շատ ավելի անուն գրքեր հրատարակել, քան խորհրդային տարիներին: Իհարկե ոչ նախկին տպաքանակներով, որոնք այն ժամանակ հաճախ հատում էին 50-100 հազարի սահմանները:

Մեր օրերում մեծ ու փոքր ավելի քան 100 մասնավոր հրատարակչություն է գործում, և անգամ արտակարգ դրության այս պայմաններում չի դադարել հեղինակների հետ աշխատանքն ու գրքերի տպագրությունը: Ավելին, այս ընթացքում, ինչպես «Ազատության» հետ զրուցում նշեց «ՄԱԳԱՂԱԹ» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Կնյազյանը, իրենք ապահովել են աշխատակիցների և հեղինակների վարձատրությունը:

«Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ էս իրավիճակից մի քիչ զերծ մնանք: Մի քիչ էլ որ ալիքը գալիս ա, մարդիկ շատ են էդ ալիքի մեջ մտնում: Մենք փորձել ենք ավելի կոռեկտ լինենք, աշխատակիցների հետ վերաբերվել ենք նորմալ, աշխատավարձերը տվել ենք, մեր տպագրությունով զբաղվել ենք, մեր հրատարակչությունը չի կանգնել: Առայսօր էլ նորմալ հունով շարունակում ենք աշխատել», - ասաց Կնյազյանը:

Նա ներկայացրեց վերջին շրջանում հրատարակած գրքերը. – «Տվյալ պահին, օրինակ, Նարեկացի ենք անում: Դրանից առաջ «Դարակ» հրատարակչության գրքերն ենք տպագրել: Այս պահին «Գրատան» գրքերից` «Կյանքին ասել այո», Վիկտոր Ֆրանկլ: Մենք չենք կանգնել ոչ մի օր, չենք փորձել խուճապի մատնվել ու որոշել ամեն ինչ ուզել պետությունից»:

Պատասխանելով գրագողության դեմ ծավալված պայքարի մասին հարցին` Ռուզաննա Կնյազյանը ասաց. – «Ես կցանկանայի, որ բոլորը օրինական կարգով կարողանային տարածել գիրք կարդալը, բայց ոչ կեղծիքի միջոցով»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող ես լսել այստեղ.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG