Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանների պնդմամբ` Ադրբեջանում այս պահին 108 քաղբանտարկյալ կա


Բանտ Ադրբեջանում, արխիբ

Բաքվում գործող իրավապաշտպանների աշխատանքային խումբը այսօր հրապարակել է քաղաքական դրդապատճառներով կալանավորված և դատապարտված անձանց նորացված ցուցակը։

Իրավապաշտպանների պնդմամբ` Ադրբեջանում այս պահին 108 քաղբանտարկյալ կա։ Նրանց մեծամասնությունը՝ ավելի քան 40 հոգի, իսլամիստական կազմակերպությունների ակտիվիստներն են։ Գրեթե նույնքան մարդ ճաղերի ետևում է գտնվում 2018 թվականի հուլիսին Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։

«Քաղբանտարկյալներից չորսը լրագրողներ են»,- պնդում են ադրբեջանցի իրավապաշտպանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG