«Ռուսաստանը սպասում է Լուկաշենկոյին հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին», - այսօր Մոսկվայում ռուս-բելառուսական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Համավարակը նահանջում է և հարկավոր է այս պահն օգտագործել բոլոր ոլորտներում համագործակցության դինամիկան վերականգնելու համար», - նշել է ռուս դիվանագետը՝ հավելելով, - «Եթե խոսքը քաղաքական երկխոսության մասին է, ապա մենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հունիսի 24-ին սպասում ենք Մոսկվայում՝ Հաղթանակի զորահանդեսին»։
Ռուդենկոն նաև նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մինսկ։