Մատչելիության հղումներ

Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է նախկին վարչապետ Պալմեի սպանության հետաքննությունը


Շվեդիայի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեն, արխիվ
Շվեդիայի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեն, արխիվ

Շվեդիայի գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է երկրի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեի սպանության ավելի քան 30 տարի շարունակված հետաքննության դադարեցման մասին։ Այս մասին այսօր հայտնել է Շվեդիայի գլխավոր դատախազ Քրիստեր Պետերսոնը՝ նշելով, որ նման որոշման պատճառը գլխավոր կասկածյալ Սթիգ Էնգստրյոմի մահն է։

«Քանի որ այդ մարդը մահացել է, ես չեմ կարող նրան որևէ մեղադրանք առաջադրել»,-հայտարարել է դատախազը։ Պալմեյի նկատմամբ իր քննադատական հայացքներով հայտնի նկարիչ Էնգստրյոմը մահացել է 2000 թվականին։ Պետերսոնի պնդմամբ` Պալմեյի սպանության հետաքննությունը Շվեդիայի պատմության մեջ իրականացված ամենալայնածավալ քննչական գործողությունն էր։

Ավելի քան 10 տարի Շվեդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ուլոֆ Պալմեն սպանվել էր 1986 թվականի փետրվարին Ստոկհոլմի կենտրոնում՝ կինոթատրոնից վերադարձի ճանապարհին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG