Մատչելիության հղումներ

Էրդողանը փոխել է Թուրքիայի 81 նահանգապետերից 41-ին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր երկրի 81 նահանգներից 41-ում նոր ղեկավարներ է նշանակել։

Կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրի համաձայն` պաշտոններից ազատված նահանգապետերից 23-ը աշխատանքը կշարունակեն երկրի այլ շրջաններում, ևս 18-ը պաշտոնանկ են արվել։

Կադրային փոխատեղումներ են իրականացվել են Իզմիրում, Անթալիայում, քրդերով բնակեցված Դիարբեքիրում։

Մեկ այլ կարևորագույն նահանգի՝ զբոսաշրջային կենտրոն համարվող Մուղլայի կին նահանգապետ Էսենգյուլ Ջիվելեքը տեղափոխվել է Անկարա՝ ստանձնելով նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG