Մատչելիության հղումներ

«Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել՝ ԲԴԽ-ն և ես ապաքաղաքական ենք». Վարդազարյան


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան, արխիվ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահը ասեկոսեներ է որակում իր՝ «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին մամուլում հրապարակումները և նշում. «Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք»:

Ռուբեն Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում»:

ԲԴԽ նախագահը նաև նշել է, որ Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում և գործելու է բացառապես Սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից իր վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG