Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զանգվածային բռնկում Իլհամ Ալիևի աշխատակազմում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում կորոնավիրուսի զանգվածային բռնկում է արձանագրվել։ Այս մասին երեքշաբթի երեկոյան Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի տարածքային բժշկական հաստատությունների միավորման ղեկավար Ռամին Բայրամլին։

«Նախագահի աշխատակազմում կորոնավիրուս է հաստատվել աշխատակիցներից 19-ի մոտ։ Կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել նաև այլ գերատեսչություններում։ Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսով են վարակվել Արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակիցներ, վարակակիրներ կան նաև Աշխատանքի նախարարությունում», - հայտարարում էր ադրբեջանցի պաշտոնյան։

Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի 315 նոր դեպք է արձանագրվել, հինգ մարդ մահացել է։ Այսպիսով վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հատել է 8 հազարի շեմը, համաճարակի սկզբից ի վեր 98 մարդ մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG