Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին վարչապետը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ղրղըզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը, արխիվ
Ղրղըզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը, արխիվ

Բիշքեկի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել Ղրղըզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովին՝ շինարակական մի քանի խոշոր նախագծերում թույլ տված չարաշահումների և կոռուպցիայի համար։

Նախկին վարչապետը ստիպված կլինի նաև ավելի քան 247 միլիոն սոմ՝ մոտ 3,3 հազար դոլարի տուգանք վճարել։ Սա նրա դեմ արդեն երկրորդ գործն է․ անցած տարեվերջին Իսակովը 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Բիշքեկի էլցանցերի արդիականացման ժամանակ խոշոր գումարներ յուրացնելու մեղադրանքով։

Դատարանը նաև բռնազավթել էր նրա գույքը, զրկել դիվանագիտական կոչումներից ու արգելել պետական պաշտոն զբաղեցնել առաջիկա երեք տարիների ընթացքում։ Իսակովը վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2017-18 թվականներին` նախագահ Ալմազբեկ Աթամբաևի օրոք։ Իշխանափոխությունից հետո վերջինիս աջակիցների դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, մեծ մասը՝ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG