Մատչելիության հղումներ

Պեկինը հերքում է պնդումը, թե կորոնավիրուսի տարածումը սկսվել է օգոստոսից


Վուհանի բուժաշխատողները պատրաստվում են կորոնավիրուսով պացիենտին հոսպիտալացնել, 3 մարտի, 2020թ.

Չինաստանը ծիծաղելի է որակել Հարվարդի համալսարանի հետազոտությունը, ըստ որի հնարավոր է՝ կորոնավիրուսի համաճարակը երկրում սկսվել է ոչ թե անցած տարվա դեկտեմբերին, այլ՝ օգոստոսին։ Գիտնականները նման եզրակացության էին հանգել՝ ուսումնասիրելով Վուհանի տարածքը՝ արբանյակից կատարված լուսանկարներով։

Ըստ այդ հետազոտության, օգոստոսին դեռ Վուհանի բոլոր հիվանդանոցներում շտապօգնության մեքենաների շարժը կտրուկ ավելացել է, համացանցում փնտրվող տեղեկատվության մեջ էլ գերակշռել են «հազ» և «փորլուծություն» բառերը։ Չինաստանն այսօր կտրականապես հերքել է պնդումը: Արտգործնախարարության խոսնակը հայտարարել է.- «Անհեթեթ է նման եզրակացություններ անել՝ երթևեկի տվյալների հիման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG