Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիները կարող են երկրից դուրս գալ՝ որոշակի պայմաններով


Ռուսաստանի վարչապետը կարգադրել է մասնակի չեղարկել սահմանափակումները, որոնք արգելում էին ռուսաստանցիներին երկրից դուրս գալ։

Ըստ նոր կարգի, այսուհետ նրանք կարող են արտերկիր մեկնել՝ օգնության կարիք ունեցող մերձավորներին տեսակցելու, բուժման, աշխատանքի անցնելու կամ կրթություն ստանալու նպատակով։ Բոլոր այս դեպքերում, սակայն, անհրաժեշտ է ներկայացնել ուղևորության նպատակը հավաստող փաստաթղթեր։

Նույն փաստարկներով կթույլատրվի նաև արտասահմանցիների մուտքը Ռուսաստան, բայց կրկին համապատասխան փասաթղթերի առկայության դեպքում։

Թե երբ կբացվեն սահմանները բոլորի առջև, հստակ չէ։ Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, «իշխանությունները դեռ քննարկում են այդ հարցը»։

Ռուսաստանը ելումուտի սահմանափակումներ է մտցրել մարտի կեսերից՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG