Նիդերլանդներում ոստիկանները Վրաստանի մի քաղաքացու են ձերբակալել, որի մոտ եղել է ավելի քան 12,5 միլիոն եվրո, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ձերբակալվածը հրաժարվում է հայտնել՝ ինչպես է կուտակել այդ հարստությունը, հայտնի է միայն, որ 35-ամյա տղամարդը երկրում ո՛չ անշարժ գույք է ունեցել, ո՛չ էլ մշտական բնակության վայր։ Գումարը հայտնաբերվել է Էյնդհովեն քաղաքի լքված տներից մեկում՝ պոլիէթիլենային տոպրակներում, որոնք ընդհանուր առմամբ կշռել են մոտ 255 կգ։
Իրավապահները խոստովանել են՝ այդքան փող իրենց կյանքում դեռ չէին տեսել։ Ձերբակալվածի անուն-ազգանունը չի նշվում, նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հոդվածով։